ՀԱՊԿ-ը վերանայում է 2024 թվականի իր բյուջեն, քանի որ Հայաստանը հրաժարվել է վճարումից. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն պահանջում է վերանայումներ՝ պայմանավորված անդամավճարից Հայաստանի ղեկավարության հրաժարմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։


«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը: Միաժամանակ, չի խոսվում անդամավճարի վերաբաշխման մասին»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։


Գերատեսչությունը պարզաբանել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսերը ի հաշիվ այն բանի, որ Երևանը հետ է կանչել կամ «չի նշանակել իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում»։ Քարտուղարությունը կօգտագործի առկա պահուստները՝ բնականոն ռեժիմով գործունեությունը շարունակելու համար:


ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան, և ընդգծել, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ իր անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու կողմերից մեկի ցանկությունից: